Հայաստանից Բրազիլիա արտահանման ծավալներն աճել են մոտ 60 անգամ. ՀՀ արտաքին առևտրի առանձնահատկությունները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Արտաքին առևտրի հավասարակշռության մակարդակն իր կարևորագույն ազդեցությունն է ունենում ողջ տնտեսության վրա: Հայաստանը, օբյեկտիվ իրականությունից ելնելով, ունի խիստ անհավասարակշիռ արտաքին առևտուր։

Մասնավորապես, ՀՀ ներմուծման ծավալներն էականորեն գերազանցում են արտահանման ծավալներին։ Իհարկե, նկատի ունենալով օբյեկտիվ պատճառները, պետք է փաստել, որ ներմուծման ծավալների ֆոնին արտաքին առևտրի անհավասարակշռությունը որոշակի սահմաններից հետո կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ։

2024թ․ առաջին կիսամյակում ՀՀ արտահանման ծավալները կազմել են մոտ $8 մլրդ, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ $11 մլրդ։ Փաստորեն, ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռը կազմում է մոտ -$3 մլրդ։ Տարբեր ժամանակահատվածներում այս ցուցանիշն անընդհատ տատանվել է, սակայն այս անհավասարակշռվածությունն առկա է ՀՀ անկախության գրեթե ողջ ընթացքում։

ՀՀ արտաքին առևտուրը տարիներ շարունակ եղել է կենտրոնացված։ Այսինքն, ՀՀ հիմնական առևտրային գործընկերը թե՛ արտահանման, թե՛ ներմուծման մասով եղել է Ռուսաստանը։ Ներկայումս իրավիճակն այս առումով սկսել է փոխվել, սակայն առևտրային հաշվեկշռի անհավասարակշռվածությունը շարունակում է պահպանվել։ Իշխանությունները պետք է զգուշավոր քաղաքականություն իրկանացնեն, որպեսզի հիմա էլ այնպես չստացվի, որ ՀՀ արտաքին առևտուրը կենտրոնանա հավաքական Արևմուտքի ձեռքերում։


Թուրքիան և Մեծ Բրիտանիան նպատակադրված են առևտրի ծավալները հասցնել 30 մլրդ դոլարի


2024թ․ առաջին կիսամյակում ՀՀ առևտուրի ծավալները, ըստ  հիմնական առևտրային ուղղությունների, եղել է հետևյալը․

Պետք է արձանագրել, որ 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ արտահանման ծավալների մոտ 20% անկում է արձանագրվել ԵԱՏՄ-ի մասով՝ կազմելով$1․5 մլրդ։

2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ արտահանման ծավալների զգալի անկում է դիտվել նաև ԵՄ երկների մասով՝ մոտ 25%-ով։ ԵՄ երկրներ-ՀՀ արտահանման ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում  կազմել են մոտ $282 մլն։

ՀՀ արտահանման ծավալները դեպի այլ երկրներ 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ աճել են մոտ 6 անգամ՝ կազմելով մոտ $6 մլրդ։  Այս երկների շարքում ՀՀ արտահանման զգալի մասը գնում է դեպի ԱՄԷ։

Հայաստանից հսկայական հեռավորության վրա գտնվող Բրազիլիա արտահանման ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ աճել են մոտ 60 անգամ։

Մյուս կողմից ներմուծման ծավալների միակ և զգալի աճը դիտվել է ԵԱՏՄ երկրների մասով։ 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ ներմուծման ծավալները ԵԱՏՄ-ից աճել են մոտ 5 անգամ՝ կազմելով շուրջ $7 մլրդ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով