Տնտեսական ազատության ցուցանիշները Ռուսաստանում և Մոնղոլիայում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

ՌԴ նախագահի այցը Մոնղոլիա բավականին հատկանշական է աշխարհում ընթացող իրադարձությունների համատեքստում։ Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի անդամ-երկիր է, հետևաբար, միջազգային քրեական դատարանի որոշումներն անվերապահորեն պետք է կատարվեն տվյալ երկրների կողմից։ Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը որոշում էր կայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության առնչությամբ։ Մինչդեռ փաստերը ցույց տվեցին, որ Մոնղոլիան չձերբակալեց Պուտինին, և այդ որոշումը հասկանալի է։



Մոնղոլիան մի երկիր է, որ գտնվում է Չինաստանի և Ռուսաստանի միջև. երկուսի հետ էլ ունի տնտեսական ամուր կապեր։ Մյուս կողմից, Մոնղոլիան սրում է հարաբերություններն Արևմուտքի հետ։ Այս առումով նկատենք, որ Մոնղոլիան ավելի շատ ընդհանուր արժեքներ ունի Ռուսաստանի, այլ ոչ թե Հավաքական Արևմուտքի հետ։

Եվ այդ ընդհանրությունը երևում է նաև տնտեսական ազատության ցուցանիշներից․

Միանգամից նշենք, որ տնտեսական ազատության համաթիվը 2024թ․ Մոնղոլիայում կազմել է 61, իսկ Ռուսաստանում՝ 52 բալ։ Մոնղոլիայում բավականին բարդ է իրավիճակը կոռուպցիայի մասով, որտեղ համապատասխան ցուցանիշը 2024թ․ կազմել է 35 բալ, իսկ Ռուսաստանում՝ 21 բալ։

Ներդրումային և ֆինանսական ազատության մասով Մոնղոլիան զգալի առաջ է Ռուսաստանից։ Նկատենք, որ Մոնղոլիան նաև գրանցում է հաջողություններ տնտեսությունում։ Մասնավորապես, Մոնղոլիայում տնտեսական աճը 2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ կազմել է 5.5%: 2024թ․ հուլիսին 2023թ․ հուլիսի համեմատ գներն աճել են 5․3%-ով։

Կիսվեք այս հոդվածով