ՍԱՈՒԴՑԻՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

1 Min Read

Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան պլանավորել է Միջազգային տիեզերական կայան ուղարկել երկու տիեզերագնաց:

Տեղեկություններ կան, որ տիեզերագնացներին ուղարկելու պայմանավորվածությունները ձեռք են բերվել մասնավոր կարգով, և գործարքը կնքվել է հյուստոնյան  «Axiom Space» ընկերության  հետ: Վերջինս կազմակերպում և իրականացնում է զբոսաշրջային և հետազոտական նպատակներով մասնավոր թռիչքներ՝ ամերիկյան մասնավոր տիեզերանավերով:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու սաուդցի տիեզերագնացները պետք է տեղափոխվեն Իլոն Մասկի  «SpaceX Crew Dragon» տիեզերական հրթիռի օգնությամբ: Փաստորեն, Սաուդյան Արաբիան դարձավ Պարսից ծոցի առաջին երկիրը, որը սկսեց օգտվել մասնավոր տիեզերական ընկերությունների ծառայություններից:

Մյուս կողմից, ներկայիս «Ax-2» ծրագիրը կդառնա «Axiom Space» ընկերության երկրորդ տիեզերական թռիչքը, որի արդյունքում սաուդցիները կմիանան արդեն իսկ ուղարկված երկու ամերիկացիներին: Սաուդցիները ծրագրում են անցկացնել տիեզերքում մոտ 1 շաբաթ:

Share This Article