Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կդիմանա պատժամիջոցների ցանկացած ճնշման

1 Min Read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե չի կասկածում, որ Ռուսաստանը կդիմանա պատժամիջոցների ցանկացած ճնշման։ Հայտնում է  РИА Новости-ն։

Նա նշել է, որ Ռուսաստանը մտադիր է օգտագործել բոլոր առկա հնարավորություններն ու գործիքները սեփական շահերը պաշտպանելու համար։

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան կշարունակի հարմարվել արտաքին առևտրային և ֆինանսական նոր իրողություններին և ակտիվացնել ներմուծման փոխարինումը։

Ըստ Լավրովի՝ «ընկերների հետ միասին» կկարողանան նվազեցնել ԱՄՆ դոլարի տեսակարար կշիռը փոխադարձ առևտրում, իսկ փոխադարձ հաշվարկները կվերափոխեն ազգային արժույթների։

Share This Article