SpaceX-ը դատի է տվել ուկրաինական Starlink ընկերությանը

1 Min Read

Ամերիկյան SpaceX ընկերությունը, որը պատկանում է ձեռնարկատեր Իլոն Մասկին, հայց է ներկայացրել ուկրաինական Starlink LLC ընկերության և Ukrpatent-ի դեմ։ Ընկերությունը պահանջում է Starlink ապրանքանիշի գործողության վաղաժամկետ դադարեցում, հաղորդում է dev.ua պորտալը։

Նշվում է, որ ՏՏ ծառայություններով զբաղվող ուկրաինական Starlink LLC-ն ապրանքանիշի գրանցման համար դիմել էր դեռ 2010 թվականին, իսկ նշանի գրանցումը տեղի էր ունեցել 2011 թվականին։ Միևնույն ժամանակ, ամերիկյան Starlink-ի դուստր ձեռնարկությունն Ուկրաինայում հայտնվել էր միայն 2022 թվականի ապրիլին։

Ավելի վաղ SpaceX-ի նախկին աշխատակիցը խոսել էր հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի պահվածքը քննադատող նամակի պատճառով ինը հոգու, այդ թվում՝ իրեն աշխատանքից հեռացնելու մասին։

Share This Article
7 Comments