BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից կաշառք ստանալու դեպքեր
Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից կաշառք ստանալու դեպքեր
31 Հունվարի, 2023
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
31 Հունվարի, 2023
Թափուր հաստիքներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
Թափուր հաստիքներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
31 Հունվարի, 2023
ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել
ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել
31 Հունվարի, 2023
Ռուսական բանկերի շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 12 անգամ
Ռուսական բանկերի շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 12 անգամ
31 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: ՌԴ–ում մոբիլիզացիա հայտարարելուց հետո Մոսկվայից դեպի Ստամբուլ, Երևան, Բաքու և այլ երկրներ չվերթների տոմսերը սպառվել են
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Միջազգային > ՌԴ–ում մոբիլիզացիա հայտարարելուց հետո Մոսկվայից դեպի Ստամբուլ, Երևան, Բաքու և այլ երկրներ չվերթների տոմսերը սպառվել են
Միջազգային

ՌԴ–ում մոբիլիզացիա հայտարարելուց հետո Մոսկվայից դեպի Ստամբուլ, Երևան, Բաքու և այլ երկրներ չվերթների տոմսերը սպառվել են

21 Սեպտեմբերի, 2022
Կիսվել
2 Min Read
ՌԴ–ում մոբիլիզացիա հայտարարելուց հետո Մոսկվայից դեպի Ստամբուլ, Երևան, Բաքու և այլ երկրներ չվերթների տոմսերը սպառվել են
ԿԻՍՎԵԼ

Մոսկվայից Ստամբուլ, Երևան, Բաքու և հարևան այլ երկրներ, որտեղ մուտքի համար այցագիր չի պահանջվում, մոտակա ուղիղ չվերթները սպառվել են․ հետևում է ավիաընկերությունների և տոմսերի ագրեգատոր կայքերի տվյալներից: Հայտնում է РБК-ն:

Aviasales ծառայության տվյալներով՝ Մոսկվայից Ստամբուլ ուղիղ չվերթի տոմս այժմ կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 76 հազար ռուբլի։

Նույն իրավիճակն է Մոսկվայից Երևան ուղիղ չվերթների դեպքում։ Aeroflot-ի կայքում սեպտեմբերի 23-ի համար մնացել են միայն բիզնես դասի տոմսեր՝ 122 հազար ռուբլուց սկսած, իսկ 24-ին դեռ կարելի է «էկոնոմ» դասով թռչել 62 հազար ռուբլով։

Aeroflot-ից դեպի Բաքու ուղիղ չվերթի տոմս կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ՝ 74,5 հազար ռուբլով: Մինչդեռ «Ադրբեջանական ավիաուղիները» սեպտեմբերի 22-ի տոմսեր ունի 719 եվրոյով և սկսած սեպտեմբերի 24-ից՝ 394 եվրոյով։

Սեպտեմբերի 23-ից Aeroflot-ից  կարելի է տոմս գնել դեպի Տաշքենդ՝ 64 հազար ռուբլով:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», – ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:

«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», – ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում:

You Might Also Like

ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել

Ֆերմայում հայտնաբերված վան Դեյքի հազվագյուտ էտյուդը աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն դոլարով

«Կանաչ» ներդրումներն առաջին անգամ հավասար են հանածո վառելիքի ներդրումներին

Ռուսաստանից ռեկորդային ծավալի դրամական փոխանցումներ են կատարվել հարևան երկրներ

Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով

ghandilyan 21 Սեպտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել
ՄիջազգայինՏնտեսություն

ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել

31 Հունվարի, 2023
Ֆերմայում հայտնաբերված վան Դեյքի հազվագյուտ էտյուդը աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն դոլարով
Միջազգային

Ֆերմայում հայտնաբերված վան Դեյքի հազվագյուտ էտյուդը աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն դոլարով

30 Հունվարի, 2023
«Կանաչ» ներդրումներն առաջին անգամ հավասար են հանածո վառելիքի ներդրումներին
UncategorizedԼրահոսՄիջազգային

«Կանաչ» ներդրումներն առաջին անգամ հավասար են հանածո վառելիքի ներդրումներին

30 Հունվարի, 2023
Ռուսաստանից ռեկորդային ծավալի դրամական փոխանցումներ են կատարվել հարևան երկրներ
ՄիջազգայինՖինանսներ

Ռուսաստանից ռեկորդային ծավալի դրամական փոխանցումներ են կատարվել հարևան երկրներ

30 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը