Մարկ Ցուկերբերգի կարողությունը 2022 թվականին նվազել է ավելի քան 70 միլիարդ դոլարով։ Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակում սա ամենամեծ կորուստն է։ Տեղեկացնում է Bloomberg-ը։
Նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ի գրեթե բոլոր տեխնոլոգիական տիտանների համար տարին դժվարին էր, միևնույն է, Meta Platforms Inc.-ի գլխավոր գործադիր տնօրենի կորցրած հարստությունը ամենանկատելին է: Նրա կարողությունը կիսով չափ կրճատվել է՝ այս տարի նվազելով 71 միլիարդ դոլարով, ինչը աշխարհի ամենահարուստների շարքում մեծագույն անկումն է՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի:
Նրա կարողությունը 55,9 միլիարդ դոլարով զբաղեցնում է 20-րդ տեղը համաշխարհային միլիարդատերերի շարքում։ Սա ամենացածր վարկանիշն է 2014 թվականից ի վեր: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ 38-ամյա Ցուկերբերգի կարողությունը 106 միլիարդ դոլար էր։ Այսօիսով նա համաշխարհային միլիարդատերերի էլիտար խմբի մեջ էր, որտեղ միայն Ջեֆ Բեզոսն ու Բիլ Գեյթսը ավելի մեծ կարողություն ունեին:
Նրա կարողությունը հասել է 142 միլիարդ դոլարի գագաթնակետին 2021 թվականի սեպտեմբերին, երբ ընկերության բաժնետոմսերը հասել են մինչև 382 դոլարի: Հաջորդ ամիս Ցուկերբերգը ներկայացրեց Meta-ն և փոխեց ընկերության անունը Facebook Inc.-ից: Հենց այնտեղից էլ այն մեծապես անկում ապրեց, քանի որ պայքարում է տեխնոլոգիական տիեզերքում իր տեղը գտնելու համար:Ենթադրվում է, որ Meta-ն կարող է շրջանցել խնդիրը՝ անջատելով իր որոշ այլ բիզնեսներ, ինչպիսիք են WhatsApp-ը կամ Instagram-ը:
Ցուկերբերգի գրեթե ողջ կարողությունը կապված է Meta բաժնետոմսերի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում