Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը: Նոր ծրագիրը հաստատվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստում:
«Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով: Տուժած տնտեսավարողների շրջանակը և պատճառված վնասները գույքագրվել են Լոռու և Տավուշի մարզպետարանների կողմից»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում