«Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է»․ Վազգեն Սարգսյան

2 Min Read

Անկախության մարտիկ Վազգեն Սարգսյանի հզոր մտքերը՝ Անկախությունը պահպանելու ճանապարհին։

Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը:

Յուրաքանչյուր ժողովուրդ՝ լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։

 Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:

Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:

Սիրում ենք դարերում մեղավորներ փնտրել, հիմա որոշեք` ո՞վ է մեղավոր… Եկեք վերջապես քաջություն ունենանք խոստովանելու, որ մեղավոր ենք մենք բոլորս մեր համընդհանուր անպատասխանատվությամբ եւ անփութությամբ:

Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք’ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»:

Այսօրվա պատերազմը շատ արագընթաց է բոլոր իմաստներով. ուշանալ մեկ րոպե՝ կարելի է պարտվել կռվում, ուշանալ մեկ ժամ՝ կարելի է պարտվել ճակատամարտում, ուշանալ մեկ օր՝ կարող ենք կորցնել Հայրենիք։

Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը:

Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանը արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, և յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արևի տակ:

Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է:

Share This Article