Կյանքը լեռ է՝ բարձրանում ես կամաց-կամաց, իջնում ես միանգամից․ Հաջողակ Մտքեր

1 Min Read

🔸Ինչ է մարդկային կյանքը: Սկզբի մեկ երրորդը՝ լավ ժամանակ է, մնացածը՝ դրա մասին հիշողություններ:

Մարկ Տվեն

🔸Կյանքը լեռ է՝ բարձրանում ես կամաց-կամաց, իջնում ես միանգամից:

Գի դե Մոպասան  /բանաստեղծ/

🔸Կյանքն ընթանում է. ով չի հասցնում նրա հետևից, մնում է միայնակ:

Մաքսիմ Գորկի

🔸Քարոզ պետք է լինի մեր կյանքը, այլ ոչ թե խոսքերը:

Թոմաս Ջեֆերսոն

🔸Մարդու իսկական կոչումը ապրելն է, այլ ոչ թե գոյություն պահելը:

Ջեկ Լոնդոն

🔸Խոսեք մարդու հետ իր մասին, և նա ձեզ կլսի ժամերով:

Բենջամին Դիզրայելի  /քաղաքական գործիչ,  գրող/

🔸Ընկերները գալիս են ու գնում, իսկ թշնամիները կուտակվում են:

Ջոունզի պատգամը

🔸Երջանկությունն այն չէ, որ միշտ անես այն, ինչ ուզում ես, այլ այն, որ միշտ ուզես այն, ինչ անում ես:

Լև Տոլստոյ

🔸Երիտասարդության տեսանկյունից կյանքը՝ անվերջ ապագա է, ծերության տեսանկյունից՝ շատ կարճ անցյալ:

Արթուր Շոպենհաուեր /փիլիսոփա, գրող/
TAGGED:
Share This Article