Վրաստանը պատրաստվում է կառուցել առաջին նավթամշակման գործարանը։
Այն տեղակայվելու է Կուլևիի ազատ արդյունաբերական գոտու տարածքում, ունենալու է նաև օժանդակ շենքեր։
Ըստ Sputnik Грузия -ի՝ Վրացական Black Sea Petrolium ընկերությունը դիմել է շինարարության իրավունքի և աշխատանքային պլանի համար։
Գործարանի կառուցումը ընկերությանը պատկանող 600 հազար քառակուսի մետր մակերեսով հողամասում կիրականացվի վեց փուլով։ Առաջին փուլի շրջանակներում կկառուցվի գործարանի հիմնական ենթակառուցվածքը և կսկսի շահագործումը, մնացած փուլերի շրջանակներում, կկառուցվեն օժանդակ կառույցներ, կբացվի երկրորդ երկաթուղային գիծը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում