ՀՀ ՎԿ տվյալների համաձայն՝ 2024 թ․ առաջին կիսամյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են ֏285,825 մլն։ Ինչպես նշել ենք մեր նախորդ վերլուծությունում, 2024թ․ առաջին կիսամյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների աճը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կազմել է 4%: Վերջինս հիմնականում ապահովվել է բուսաբուծության ոլորտի հաշվին, որի համախառն արտադրանքի ծավալները 2024թ.առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 11%-ով՝ կազմելով ֏117,585 մլն։
Անասնաբուծության համախառն արտադրանքի ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ աճել են ընդամենը 0,1%-ով՝ կազմելով ֏168,240 մլն:
Առավել մանրամասն ներկայացնենք բուսաբուծության ոլորտում 2024թ. առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ աճեր ապահովված հիմնական ուղղությունները․
Ինչպես կարելի է նկատել, Հայաստանում հիմնական մշակաբույսերի համախառն բերքի ծավալների առավելագույն աճ է արձանագրվել ծաղկի մասով՝ մոտ 69%։ 2024թ․ առաջին կիսամյակում հավաքվել է մոտ 73 մլն հատ ծաղիկ։
2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 59%-ով աճել են բոստանի համախառն բերքի ծավալները՝ կազմելով 8,100 տոննա։
Մոտ 26%-ով աճել են բանջարեղենի ծավալները՝ 2024թ․ առաջին կիսամյակում կազմելով՝ մոտ 99 հզր տոննա։ Համախառն բերքի ծավալների ամենամեծ անկումը դիտվել է պտուղ և հատապտուղի մասով՝ մոտ 15%-ով, ։ Վերջինիս համախառն բերքի ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում կազմել են մոտ 82 հզր տոննա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում