Անցած տարվա համեմատ աշխատավարձն աճել է  6․8%-ով. Մակրոտնտեսական ցուցանիշները՝ 2024թ․ I կիսամյակում

2 Min Read

ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակեված վիճակագրությունը վերլուծելով՝ կարելի է փաստել, որ 2024թ․ առաջին կիսամյակում Հայաստանի ներսում և երկրի շուրջ տեղի ունեցող որոշակի զարգացումները դեռևս էաական ազդեցություն չեն ունենում ՀՀ տնտեսության վրա․

ՎԿ տվյալների համաձայն՝ 2024թ․ առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏1,408,107 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏202,016 մլն:

2024թ․ առաջին կիսամյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են ֏282,825 մլն։
Առևտրի շրջանառության ծավալը հաստատվել է ֏2,754,219 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏1,562,051 մլն մակարդակներում:

2024թ․ առաջին կիսամյակում ՀՀ-ում արտադրվել է 4,543 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի առաջին կիսամյակում կազմել է ֏279,023։ 2024թ․ առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալները կազմել են $18,407 մլն։ Ընդ որում՝ արտահանման և ներմուծման ծավալներն առաջին կիսամյակում հաստատվել են համապատասխանաբար  $7,928 մլն և $10,480 մլն մակարդակներում։ 



Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2024թ․ առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ․ նույն ժամանակահատվածի մակարդակների հետ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ հաստատվել է 10.4% մակարդակում։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  2024թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ կազմել է 18․2%: 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը կազմել է 4%։

Շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15․7%-ով։ 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ առևտրի շրջանառության ծավալներն աճել են 22․9%-ով։

2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 4․4%։

2024թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ ունեցել ենք գնանկում 0․6%-ով։ 2024թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  6․8%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալներն անցած տարվա համեմատ աճել են համապատասխանաբար  2․3 անգամ և 86․5%-ով։ Արդյունքում արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2024թ. առաջին կիսամյակում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2 անգամ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով