Մեծ Բրիտանիան առաջիկա տարիներին մտադիր չէ առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ

1 Min Read

Լոնդոնը և Վաշինգտոնը չեն նախատեսում առաջիկա տարիներին առևտրային համաձայնագիր կնքել, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը։ Փոխանցում է Sky News-ը։

«Այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ չկան, և ես չեմ ակնկալում, որ դրանք կսկսվեն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում»,- հայտնում է Sky News-ը։

Թրասն ընդգծել է, որ կենտրոնանալու է միջազգային դաշնակիցների հետ աշխատանքի վրա՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Վարչապետը նախատեսում է այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից 26-ը Նյու Յորքում։

Share This Article