Համաշխարհային տնտեսությունում տեղի են ունենում բեկումնային փոփոխություններ։ Դրա բազում վառ ապացույցներից են ԱՄՆ նախկին նախագահ և ներկայիս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի սիրո խոստովանությունները կրիպտոարժույթին։
Թրամփը նշում է, որ կգա ժամանակը, երբ կրիպտոարժույթների կապիտալիզացիան կգերազանցի ոսկու կապիտալիզացիային։ Թվային փողերի օրակարգը վերածվում է համաշխարհային մակարդակի իրադարձության։
Չնայած այս ամենին՝ երկրները շարունակում են իրենց ոսկու պաշարների կուտակումը. 2024թ․ մայիսի դրությամբ առկա է հետևյալ վիճակագրությունը ․
Աշխարհում ոսկու պաշարների ծավալներով առաջատար դիրքեր ունի ԱՄՆ-ն, որը հասցրել է կուտակել 8,133 տոննա ոսկի։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ է անցել բազմաթիվ երկրներին ծավալային զգալի տարբերությամբ։
Օրինակ, ոսկու ռեզերվներով աշխարհում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Գերմանիայում ոսկու պաշարների ծավալները կազմել են ընդամենը 3,351 տոննա։
3-րդ տեղում է Իտալիան՝ 2,452 տոննա ոսկու պաշարներով։
Ռուսաստանը գրավել է 5-րդ հորիզոնականը` ոսկու պաշարների 2,336 տոննա ցուցանիշով։
Չինաստանի և Հնդկաստանի ոսկու պաշարների ծավալները կազմել են համապատասխանաբար 2,264 և 831 տոննա։
- Ամփոփոելով` նշենք, որ ոսկու պաշարներով առաջատար դիրքերը շարունակում են պատկանել Հավաքական Արևմուտքին, իսկ «Հավաքական Արևելքը» դեռևս չափազանց հետ է։