Արևային էներգիայի արտադրման ծավալներն աճել են երկնիշ թվով. Որքա՞ն էլեկգտրաէներգիա է արտադրվել ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ իշխանությունները որոշել են միջուկային էներգետիկայի հարցում համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ Ամերիկյան մոդուլային ռեակտորների գործարկմամբ էլեկտրաէներգիայի ստացումը հնարավոր է, սակայն որոշ մասնագետներ էլ վստահեցնում են, որ դրանց կիրառումն այնքան արդյունավետ չէ, որքան ռուսական կողմի առաջարկած նոր ռեակտորի կառուցումը։

Ամերիկյան մոդուլային ռեակտորների աշխատանքը տևում է 3-5 տարի, որից հետո դրանք հետ են վերադարձվում։ Այս պայմաններում ՀՀ էներգետիկ անվտանգությունը դառնում է անկայուն և կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։

Մինչ ՀՀ կառավարությունը մտածում է ամերիկյան առաջարկների մասին, ՀՀ-ում առկա էներգետիկ համակարգի օգնությամբ 2024թ․ հունվար-մայիսին արտադրվել է 3,876.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները 2023թ․ հունվար-մայիսին արձանագրված ցուցանիշների համեմատ աճել են 3%-ով
2024թ․ հունվար-հունիս ժամանակահատվածում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն ապահովվել են հետևյալ կերպ․

ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները 2024թ․ հունվար-մայիսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18,6%՝ կազմելով 1,240․7 մլն կՎտ ժամ։

ՀԷԿ-երի օգնությամբ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են 888․7 մլն կՎտ ժամ։ Վերջինս 2023թ․ հունվար-մայիսի համեմատ աճել է 31,2%-ով։

Հայկական Ատոմային էլեկտրակայան(ՀԱԷԿ) կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կազմում են 1,397․7 մլն կՎտ ժամ՝ ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 36%-ը։ Ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները 2024թ․ հունվար-մայիս ժամանակահատվածում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8,6%-ով։

Հողմային և արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են համապատասխանաբար 0,7 և 349 մլն կՎտ ժամ։

Հողմային էլեկտրակայանների պարագայում արտադրության ծավալները 2023թ․ հունվար-մայիս ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 38,6%-ով, իսկ արևային կայանների կողմից արտադրվող էներգիայի ծավալներն աճել են 26,4%-ով։

Կիսվեք այս հոդվածով