ՀՀ դրամով տրամադրվող վարկերի ծավալներն աճում են. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Հայ ժողովուրդի մեծ մասն իր նվազագույն պահանջմունքները բավարարելու համար շարունակում է դիմել ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների օգնությանը։ Արդյունքում՝ տնային տնտեսությունները և բիզնեսը հայտնվում են վարկերի հսկայական բեռի տակ։

Մեր վերլուծություններում անդրադարձ ենք կատարում ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերին, սակայն տնտեսության մասնակիցները վարկեր են վերցնում նաև վարկային կազմակերպություններից։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ վարկային կազմակերպությունների կողմից 2024թ․ մայիսին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալները կազմել է մոտ ֏ 332 մլրդ։ Այս ծավալների 93%-ը պատկանում է ռեզիդենտներին

Ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերի ծավալները 2024թ․ մայիսին կազմել են ֏ 239․1 մլրդ, իսկ արտարժույթով վարկերի ծավալները՝  ֏ 68․2 մլրդ։

Վիճակագրական տվյալները 2024թ․ մարտ-մայիս կտրվածքով դիտարկելիս նկատում ենք, որ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալները նվազման միտում ունեն, իսկ դրամով վարկերի ծավալներն աճում են։

2024թ․ մայիսին ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերի 66%-ը պատկանում է տնային տնտեսություններին, իսկ 33%-ը՝ ոչ ֆինանսական կազմակերպություններին։

Ռեզիդենտներին տրամադրված արտարժույթով վարկերի ծավալների 74%-ը պատկանում է ոչ ֆինանսական կազմակերպություններին, իսկ 24%-ը՝ տնային տնտեսություններին։

Կիսվեք այս հոդվածով