Որքան վարկ են վերցրել ՓՄՁ-ները ՀՀ բանկերից. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական վիճակը խիստ բացասական է ազդում  ՀՀ-ում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների վարքագծի վրա։ Վերջինս հատկապես անկայուն է դառնում առկա անորոշության խորացման պատճառով։ Իրավիճակին էլ ավելի մեծ խուճապ են հաղորդում մեր երկրի իշխանությունները, որոնք մի կողմից համոզում են, որ խաղաղությունն անհնար է առանց արդբեջանական կողմի հետ «փոխզիջումների»միևնույն ժամանակ  չերաշխավորելով, որ այդ զիջումների արդյունքում խաղաղություն կհաստատվի։

Այս անորոշությունից ու անկայուն իրավիճակից այս կամ այն կերպ տուժում են սովորական տնտեսվարողները, որոնք չեն հասկանում՝ ինչպես գնալ առաջ։ Չնայած դրան՝ տնտեսվարողները շարունակում են հսկայական վարկեր վերցնել իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար։ Մասնավորապես, 2022-2024թթ. հունվար ամսին ՓՄՁ-երը ՀՀ առևտրային բանկերից ստացել են հետևյալ ծավալների վարկեր․

ԿԲ տվյալների համաձայն՝ 2024թ. հունվարին ՀՀ ՓՄՁ-երը առևտրային բանկերից ստացել են ֏1,5 տրլն-ի վարկ։ Վերջինս 2023թ. հունվարի 1-ի համեմատ աճել է 14%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 0,3%-ով։

ՓՄՁ-երին 2024թ. հունվարին տրված վարկերի ծավալները 2022թ. հունվարին տրված վարկերի ծավալների համեմատ աճել են 18%-ով։ Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ ՓՄՁ -ի կողմից վերցված վարկերի ծավալների  44%-ը պատկանում է գերփոքր, 31%-ը՝ փոքր  և  25%-ը՝ միջին կազմակերպություններին։

Տրված վարկերի 47%դրամային վարկեր են, որոնք տրամադրվել են 12,68%-ով, իսկ վարկերի 53%արտարժույթով  են, որոնք տրամադրվել են 8,05%-ով։

2024թ. հունվարին ՓՄՁ-երին տրամադրված վարկերի 24,2%-ը վերաբերում է առևտրի, 21%-ը՝ շինարարության, իսկ 10,3%-ը և 9%-ը համապատասխանաբար մշակող արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներին։

Նկատենք, որ ՓՄՁ-երին տրված վարկերի ծավալների 52,3%-ը պատկանում է երկարաժամկետ վարկերին։

TAGGED:
Share This Article