«ՈՒժեղ» ազգային արժույթը ցույց է տալիս, որ երկիրը կայուն է և ցուցադրում է շարունակական աճի հուսալի միտումներ։ Մյուս կողմից, եթե ազգային արժույթն արժեզրկվում է, ապա սա նշանակում է, որ երկրի տնտեսությունն առողջ չէ և ունի բավականին անկայուն աճի միտումներ։
Ազգային արժույթի ամրությունն ունի լուրջ հիմքեր, որոնք կապված են տնտեսությունում տեղի ունեցող իրական գործընթացներով։ Այս առումով 2024թ. աշխարհի թոփ 10 ամենաաամուր արժույթներին կարելի է ծանոթանալ ստորև․
Առաջին տեղում է հայտնվել քուվեյթի դինարը։ 1 քուվեյթի դինարը 2024թ․ հունվար-հունիս ժամանակահատվածում միջինում արժեցել է $3,25։ Քուվեյթի արժույթի ամրությանը «թևեր» են տալիս երկրի ներքաղաքական կայունությունն ու նավթադոլարները։
Այստեղ չի կարելի չդիտարկել նաև երկրի Կենտրոնական բանկի քաղաքականությունը փողի առաջարկի վերահսկողության տեսանկյունից։
Երկրորդ հորիզոնականում է Բահրեյնը, որտեղ 1 դինարն արժե $2,65։
Երրորդ հորիզոնականում է հայտնվել Օմանը, որի 1 ռիալի արժեքն է $2,59։
Նկատում ենք, որ առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Պարսից ծոցի երկրներից երեքը։ Սա վկայում է Կասպից ծոցի տարածաշրջանում դիտվող համեմատաբար տնտեսական և աշխարհաքաղաքական կայունությունը։
Ցուցակի 5-րդ հորիզոնականում է Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգը։ Վերջինս աշխարհի հնագույն արժույթներից է։ 1 ֆունտ ստեռլինգն արժի $1,26։ Բրիտանական արժույթի ամրության վկայականը Մեծ Բրիտանիայի ամուր տնտեսությունն է և աշխարհում երկրի ունեցած բավականին ազդեցիկ դիրքը։
Ցուցակը եզրափակում է կանադական դոլարը։ 1 կանադական դոլարն արժի $0,73։
«Ամենաուժեղ» ազգային արժույթ ունեցող երկրների ցանկում Կանադան իր ուրույն տեղն ունի նաև տարածքի մեծության և հսկայական բնական ռեսուրսների շնորհիվ։