Զբոսաշրջությունը մեծ թափով շարունակում է վերականգնվել թագավարակի ժամանակ դիտված խոր անկումից հետո։
Զբոսաշրջության աճի տեմպերը դժվար է պատկերացնել առանց ինքնաթիռների, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել անգամ մոլորակի այնպիսի հեռավոր անկյուններ, որտեղ այլ փոխադրամիջոցներ պարզապես հնարավորություն չունեն հասնելու։
Ներկայումս ինքնաթիռների արտադրության ոլորտը շարունակում է կրել տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը։
Տեխնոլոգիաները թույլ են տալիս է՛լ ավելի ժամանակակից ինքնաթիռներ արտադրել, որոնք կլինեն առավել հուսալի, սպառողների համար հասանելի և հարմարավետ։
Բոլորս էլ հասկանում ենք, որ նման ինքնաթիռներ արտադրելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական ռեսուրսներ։
Հետաքրքիր է պարզելո՞ր ընկերություններն են ինքնաթիռաշինության շուկայի հսկաները։
Թոփ 10-յակը`
2024թ․ փետրվարի 7 դրությամբ.
Առաջին հորիզոնականում է նիդերլանդական «Airbus» ընկերությունը, որի շուկայական արժեքը կազմում է մոտ $ 137 մլրդ:
2-5-րդ հորիզոնականներում են հայտնվել ամերիկյան ընկերություններ «Honeywell»-ը, «Boeing»-ը, «Raytheon Technologies»-ը և «Lockheed Martin»-ը, որոնց շուկայական արժեքը կազմում է համապատասխանաբար $ 131 մլրդ,$ 121 մլրդ, $ 121 մլրդ և $ 105 մլրդ։
Ցուցակը եզրափակում է 10-րդ հորիզոնականում գտնվող բրիտանական «Rolls-Royce Holdings» ընկերությունը, որի շուկայական արժեքը կազմում է $41 մլրդ։
- Փաստացի նկատում ենք, որ ամերիկյան և բրիտանական ընկերությունները մեծամասամբ գրավել են ինքնաթիռաշինության ներկայիս շուկան։