Իսրայելի խնդրանքով Adidas-ը հեռացրել է Բելլա Հադիդի գովազդը

1 Min Read

Adidas-ը Իսրայելի խնդրանքով հեռացրել է պաղեստինյան ծագումով մոդելի գովազդը: Նա ծնվել է Վաշինգտոնում, հայրը Պաղեստինից է։ Տասը տարվա ընթացքում մոդելը ունեցել է գլխապտույտ հաջողություններ և մասնագիտական աճ: Նա մասնակցել է Adidas սպորտային կոշիկների շարքի վերաթողարկման գովազդին, որն ի սկզբանե նախատեսված էր 1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերի համար, որտեղ ահաբեկչություն էր տեղի ունեցել իսրայելցի մարզիկների դեմ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  պաղեստինյան ծագումով ամերիկացի մոդել Բելլա Հադիդը հուլիսի կեսերին դարձել է Adidas սպորտային կոշիկների նոր շարքի՝ SL Super Light 72-ի դեմքը և որ Adidas-ի  այս գաղափարը սկանդալի է հանգեցրել:

Կիսվեք այս հոդվածով