G7-ը զիջու՞մ է դիրքերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Համաշխարհային տնտեսությունը կանգնած է լրջագույն փորձությունների առաջ։ Կարելի է ասել` համաշխարհային տնտեսությունում գլուխ են բարձրացրել տնտեսապես գաղութացված երկրները։

Հիշենք Չինաստանի տնտեսությունը, որը կարողացավ թռիչքային վերելք ապրել մեծամասամբ Արևմուտքի ուժերով։ Նույն կերպով Արևմուտքից կախվածություն ունեին Ռուսաստանը, Թուրքիան, Արգենտինան և ներկայիս G20-ի երկրների զգալի մասը։

Հիմա, ունենալով թևեր «տնտեսական թռիչքի» համար, ժամանակն է զբաղեցնել համապատասխան դիրքերը։ Այս իրավիճակի հիմնական պատճառն Արևմուտքի երկրների կամ G7-ի սխալ քաղաքականությունն է, ինչը շարունակվում է մինչ օրս։



Դրա մասին են վկայում G7 և G20 երկրների միությունների ՀՆԱ-երի մասնաբաժինները համաշխարհային ՀՆԱ-ում․

Վիճակագրական տվյալներն ավարտվում են 2022թ․, քանի որ 2023թ․ ՀՆԱ-ի տվյալները ոչ բոլոր երկրների մասով են դեռևս առկա։ Սակայն, նույնիսկ առանց այդ մեկ տարվա տվյալների պատկերը բավականին հետաքրքիր է։

Վիճակագրական տվյալներից նկատում ենք, որ միշտ էլ G20-ը ՀՆԱ-ի իր մասնաբաժնով համաշխարհային ՀՆԱ-ում գերազանցել է G7-ին։ Սա բնական գործընթաց է։ Հաշվի առնենք այն փաստը, որ G20-ի մեջ ներառված են երկրներ, որոնք ունեն հսկայական մարդկային, բնական և ռազմական ռեսուրսներ։

Սակայն, մյուս կողմից տարօրինակ է G7 երկրների մասնաբաժնի անկումը։ Դեռևս մինչև 2003թ․ G7-ի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում տատանվում էր 64%-67% միջակայքում։ Այնուհետև սկսեց կտրուկ անկումը։ Այստեղ նպաստեցին աշխարհաքաղաքական իրադարձությունները, որոնք ճիշտ ձևով չընկալվեցին G7-ի կողմից։

Արևմուտքը սկսեց գնալ շուկայական տնտեսության սկզբունքներին հակառակ՝ սահմանելով երկակի չափանիշներ, ինչն առաջացրեց տարբեր երկրների դժգոհությունները և դրդեց հակաքայլերի,  որոնք շարունակում են ձևափոխել համաշխարհային տնտեսության նոր կառուցվածքը։

Այսպես, արդեն 2022թ․ G20 երկրների մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում կազմում է 78%, իսկ G7-ի երկներինը՝ 44%։

Արևմուտքը պետք է ամբողջովին փոփոխի իր ռազմավարությունը, քանի դեռ տարբեր երկրների հակաքայլերը չեն հանգեցրել անդառնալի հետևանքների։

Կիսվեք այս հոդվածով