ԳՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ 2022 Թ.-Ի ՕԳՈՍՏՈՍԻՆ

2 Min Read

ՎԿ-ն հրապարակել է 2022թ․-ի օգոստոսին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: 2022թ․-ի օգոստոսին գների մակարդակի փոփոխությունը 2021թ․-ի նույն ամսվա և 2022թ․-ի հուլիսի նկատմամբ կարող ենք հետազոտել հետևյալ գծապատկերի միջոցով.

Գծապատկեր 1. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022թ․-ի օգոստոսին՝ 2021թ․-ի օգոստոսի և  2022թ․-ի հուլիսի համեմատ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022թ․-ի օգոստոսին՝ 2021թ․-ի նույն ամսվա համեմատ, գներն աճել են 9,1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,2%-ով։ Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2022թ․-ի օգոստոսին՝ 2021թ․-ի օգոստոսի և 2022թ․-ի հուլիսի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.

Գծապատկեր 2. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022թ․-ի օգոստոսին՝ 2021թ․-ի օգոստոսի և  2022թ․-ի հուլիսի համեմատ ըստ հիմնական ապրանքախմբերի

Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2022թ․-ի օգոստոսին՝ 2021թ․-ի նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 12,6%, իսկ 2022թ․-ի հուլիսի համեմատ նույնիսկ  ունենք գնանկում՝ 0,3%-ով։

2022թ․-ի օգոստոսին՝ 2021թ․-ի օգոստոսի համեմատ գների զգալի աճ է առկա հանգստի և մշակույթի մասով՝ 14.1%։ Միևնույն ժամանակ նկատենք, որ հանգստի և մշակույթի ոլորտում գների աճը 2022թ․-ի օգոստոսին հուլիսի համեմատ կազմել է 1%։  

2022թ․-ի օգոտսոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա  համեմատ բարձր գներ են դիտվել հագուստի և կոշիկի ոլորտում՝ 10,5%, իսկ հուլիսի համեմատ առկա է եղել 0,1% գնանկում։

Նկատելի է գնաճը տրանսպորտի ոլորտում. 2022թ․-ի օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա  համեմատ գները աճել են 8,7%-ով, իսկ հուլիսի համեմատ առկա է եղել 0,1% գնաճ: 2022թ․-ի օգոստոսին՝ 2021թ․-ի օգոստոսի համեմատ նվազագույն գնաճ է արձանագրվել կապի ոլորտում՝ 0,6%-ով։ 2022թ․-ի օգոստոսին հուլիսի համեմատ կապի ոլորտում գների անկում է դիտվել 0,1%-ով։

Share This Article