BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
29 Հունվարի, 2023
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
27 Հունվարի, 2023
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
27 Հունվարի, 2023
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
27 Հունվարի, 2023
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
27 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Ամենապահանջված ռազմական ԱԹՍ-ների արժեքները
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > The Most / ԱՄԵՆԱ / > Ամենապահանջված ռազմական ԱԹՍ-ների արժեքները
The Most / ԱՄԵՆԱ /

Ամենապահանջված ռազմական ԱԹՍ-ների արժեքները

14 Սեպտեմբերի, 2022
Կիսվել
3 Min Read
Ամենապահանջված ռազմական ԱԹՍ-ների արժեքները
ԿԻՍՎԵԼ

ԱԹՍ-ները փոխել են ժամանակակից ռազմական հակամարտությունների դեմքը: Աշխարհի շատ երկրներ անընդհատ աճող գումարներ են ներդնում նման սարքավորումների ձեռքբերման համար:

ԱԹՍ-ները լինում են տարբեր ձևերի և չափերի, ինչով էլ հաճախ պայմանավորվում է նրանց արժեքը։ Գնի վրա մեծ ազդեցություն են ունենում նաև դրանց տեխնոլոգիական հնարավորություններն ու արտադրության զարգացման փուլում ծախսված գումարը։ Ընդհանուր առմամբ՝ ամենաէժան ռազմական անօդաչու թռչող սարքերն արժեն տասնյակ հազարավոր դոլարներ: 

Ձեզ ենք ներկայացնում ամենահայտնի ԱԹՍ-ների գները՝ ըստ The gun zone-ի ցուցակի։

PD-100 Black Hornet

Այն ամենատարածված նանո-դրոններից է՝ պատրաստված FLIR Systems-ի կողմից: Օգտագործում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրալիայի և Միացյալ Թագավորության զինված ուժերը:

ԱԹՍ-ն ունի 10 սմ երկարություն, 12 սմ ռոտորի բացվածք և կշռում է ընդամենը 20 գրամ: 1000 մ առավելագույն հեռահարությամբ և մինչև 25 րոպե թռիչքի ժամանակով՝ այն իդեալական է կառուցապատված տարածքներ լրտեսելու համար:

PD-100-ի սկզբնական մոդելն արժեցել է մոտ 195,000 դոլար՝ մեկ անօդաչու սարքի համար։

RG-11 Raven B

ԱՄՆ բանակում և պաշտպանական այլ ուժերում ամենից հաճախ օգտագործվող փոքր մարտավարական ԱԹՍ-ներից մեկը RQ-11 Raven B-ն է, որը արտադրվել է ամերիկյան AeroVironment ընկերության կողմից: Այն ունի 1,4 մ թևերի բացվածք և 2 կգ-ից քիչ քաշ:

Գործարկվում է ձեռքով և կարող է օդում մնալ 90 րոպե, առավելագույն հեռահարությունը 10 կմ է, բարձրությանը՝  4500 մ: 

Raven-ի արժեքը մոտավորապես 35,000 դոլար է: Իսկ եթե հաշվենք նաև վերգետնյա կառավարման միավորը՝ գինը կբարձրանա մինչև 250,000 դոլար:

Fulmar Mini UAV

Այս ԱԹՍ-ն ունի 3 մ թևերի բացվածք, իսկ քաշը՝ 20 կգ է։ Նրա ինֆրակարմիր և էլեկտրաօպտիկական տեսախցիկները համալրված են նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սենսորներով:

Այն կարող է թռչել մինչև 4000 մ բարձրության վրա և կարող է տեսանյութ փոխանցել մինչև 90 կմ հեռավորության վրա: Թռիչքի արագությունը 100 կմ/ժ է, առավելագույն տևողությունը՝ 12 ժամ: Համակարգի ընդհանուր արժեքը՝ ներառյալ գործարկման համակարգը, հասնում է մոտավորապես 350,000 դոլարի:

Boeing RQ-21 Blackjack

Սարքն ունի 2,5 մ երկարություն, թևերի բացվածքը 5 մ է և կարող է օդում մնալ մինչև 16 ժամ: Զարգացնում է մինչ 100 կմ/ժ արագություն և ունի 100 կմ հեռահարություն: Ունենալով 61 կգ քաշ՝ կարող է կրել մինչև 17 կգ կշռող  սարքավորումներ:

Բազմաթիվ տեսախցիկները լրացվում են լազերային ցուցիչով՝ ցամաքային թիրախները նշելու համար: RQ-21 Blackjack-ը նախորդներից զգալիորեն ավելի թանկ է՝ 5,3 միլիոն դոլար մեկ միավորի համար:

MQ-9 Reaper 

Պատրաստված լինելով General Atomics Aeronautical Systems-ի կողմից՝ համարվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնական անօդաչու թռչող սարք հարձակողական մարտերի համար: Օգտագործվում է նաև բազմաթիվ այլ երկրների զինված ուժերում։

Կարող է թռչել մինչև 50000 ֆուտ բարձրության վրա՝ 200 մղոն/ժ արագությամբ: Այն կարող է օդում մնալ մինչև 30 ժամ։

Reaper-ն արժե մոտ 30,2 մլն դոլար՝ մեկ միավորի համար՝ ներառյալլ կառավարման ծախսերը: Այս գինը, սակայն, չի ներառում ողջ թանկարժեք զինամթերքը, որ զետեղվում է ԱԹՍ-ի վրա։

You Might Also Like

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցը` ռեկորդների քաղաք Դուբայում

Աշխարհի խոշորագույն քաղաքները՝ ըստ բնակչության թվաքանակի (1950-2023)

Անգլիական 11 թիմ ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբների թոփ 20-յակում է

Թոփ 5 տեխնոլոգիական ընկերությունները՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի մակարդակի

«Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը ճանաչել են 2022 թվականի լավագույն ֆիլմ՝ ըստ կինոքննադատների

ghandilyan 14 Սեպտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցը` ռեկորդների քաղաք Դուբայում
The Most / ԱՄԵՆԱ /Լրահոս

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցը` ռեկորդների քաղաք Դուբայում

25 Հունվարի, 2023
Աշխարհի խոշորագույն քաղաքները՝ ըստ բնակչության թվաքանակի (1950-2023)
The Most / ԱՄԵՆԱ /

Աշխարհի խոշորագույն քաղաքները՝ ըստ բնակչության թվաքանակի (1950-2023)

23 Հունվարի, 2023
Անգլիական 11 թիմ ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբների թոփ 20-յակում է
The Most / ԱՄԵՆԱ /Բիզնես

Անգլիական 11 թիմ ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբների թոփ 20-յակում է

19 Հունվարի, 2023
Թոփ 5 տեխնոլոգիական ընկերությունները՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի մակարդակի
TechTimeThe Most / ԱՄԵՆԱ /

Թոփ 5 տեխնոլոգիական ընկերությունները՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի մակարդակի

16 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը