Սուրբ Ծննդյան տոների գլխավոր խորհրդանիշն ու ամենաշքեղ զարդը՝ տոնածառ: Banksnews.am-ը ներկայացնում է աշխարհի ամենաթանկ տոնածառերը, որոնց հաստատ չես համարի ավանդական զարդարված տոնական ծառեր:
1.Ամենաթանկարժեքների շարքը գլխավորում է Emirates Palace հյուրանոցի տոնածառը, որի արժեքը գերազացում է 11.4 մլն դոլարը:
Աբու Դաբին դեռ 2010 թվականին էր զարմացրել աշխարհին՝ ներկայացնելով պատմության ամենաթանկ տոնածառերից մեկը: Այս տոնածառը զարդարված էր ոսկեզօծ զարդանախշերով, որոնք պատրաստված են 181 ադամանդներից, մարգարիտներից, զմրուխտներից և այլ թանկարժեք քարերից:
Թանկարծեք գուխգործոցի գագաթին կար աստղ, որը ևս պատրաստված է մաքուր ոսկուց և զարդարված է ադամանդներով ու թանկարժեք գոհարներով:
2. Ginza Tanaka Disney Gold տոնածառն է՝ 4.2 մլն դոլար արժեքով:
Տոկիոյի ոսկյա գլուխգործոցն ունի 2.4 մետր բարձրություն: Տոնածառը զարդաված Դիսնեյի ավելի քան 50 կերպարներով: Այն պատմության մեջ կմնա որպես աշխարհի ամենաթանկ տոնածառերից մեկը: 10 հմուտ արհեստավորներից պահանջվել է 2 ամիս այս տոնածառը կյանքի կոչելու համար:
3. Swarovski-ի ամենաբարձր տոնածառն է, որը գնահատվել է 700 000 ԱՄՆ դոլար:
2015 թվականին Swarovski-ն կրկին ստեղծել էր ամենաբարձր տոնածառերից մեկը: Մալայզիայի Pavoilion առևտրի կենտրոնում տեղադրված շքեղ տոնածառն ուներ 23 մետր բարձրություն: Այն զարդարված էր 175 000 թափանցիկ բյուրեղներով, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր ավելի քան 700 000 ԱՄՆ դոլար: Գագաթին կար աստղաձև մեծ զարդ, որը համարվում է հույսի և ապագայի խորհրդանիշ:
4.Steve Quick Jewelers Gold Tabletop տոնածառն է, որը գնահատվել է 500 000 ԱՄՆ դոլար:
Ginza Tanaka-ն հայտնի է ոչ միայն իր ոսկե ստեղծագործություններով, այլև իր աստղաբաշխական արժեքներով: Ginza Tanaka-ի ոսկեձույլ տոնածառերն այնքան ճոխ են, որ առաջին անգամ չէր ընկերության անունը հայտնվում աշխարհի ուշադրության կենտրոնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում