Վրաստանի կառավարությունը հեպատիտ Բ-ի դեմ պայքարի ծրագրի վրա կծախսի 1,32 մլն լարի (490 հազար դոլար): Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
Դրանցից 920 հազար լարին (340 հազար դոլար) հատկացվում է վիրուսի հայտնաբերման, դրա ախտորոշման և հիվանդների մոնիտորինգի համար, իսկ 400 հազարը (150 հազար դոլար)՝ հեպատիտ B-ի դեմ դեղամիջոցների, անալիզների և ծախսվող նյութերի ձեռքբերմանը, բխում է որոշումից։
Այսօրվանից բնակիչները կարող են հեպատիտ B-ի թեստավորում և ախտորոշում ստանալ, իսկ բուժումը կսկսվի սեպտեմբերին։ Բացասական թեստի դեպքում ցանկացողները կստանան անվճար պատվաստում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում