ԱՄՆ-ն ծրագրում է առաջիկա օրերին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկել Ուկրաինային։

ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Սպիտակ տան ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ դա պայմանավորված է ներկա իրադրության փոփոխություններով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում