Որքանո՞վ են անկախ Մեծ յոթնյակի երկրները. Ի՞նչ են հուշում կանխատեսումները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհում հայտնվել են տարբեր երկրների անդամակցությամբ տարբեր միավորումներ: Այս տեսանկյունից աշխարհաքաղաքական հարցերում էական դերակատարում ունի Մեծ յոթնյակը, որը համախմբում է համաշխարհային տնտեսությունում առանձնակի կարևորություն ունեցող այն երկրները, որոնք նաև ՆԱՏՕ– անդամ պետություններ են:

Մեծ յոթնյակի երկրները փաստացի ոչ միայն կապված են ռազմական դաշինքով, այլև ունեն ընդհանուր մոտեցումներ աշխարհաքաղաքական, գաղափարական և տնտեսության տարատեսակ հարցերում։ Սակայն G7-ի ներսում ևս նկատվում են զարգացման տեմպերի տարբերություններ, և դրանցում երևում է ԱՄՆ-ի առաջանցիկ դիրքը։



Մեծ յոթնյակի երկրներն ամբողջությամբ կախվածության մեջ են հայտնվել ԱՄՆ-ից։
ԱՄՆ-ի առաջանցիկ տեմպերով զարգացման մասին է խոսում
Մեծ յոթնյակի երկրների ՀՆԱ-ի դինամիկան` 1 շնչի հաշվով

Դիտելով ներկայացված վիճակագրական տվյալները և համապատասխան տարիների մասով իրականացված կանխատեսումները՝ կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ-ն 2029թ․ 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով հասնելու է մոտ $101 հզրի, մինչդեռ Մեծ յոթնյակի երկրներն ակնհայտորեն հետ են ընկնելու ԱՄՆ-ից։

Գծապատկերից տեսնում ենք, որ ԱՄՆ-ն թագավարակի համաճարակից դուրս է եկել վստահաբար ավելի ուժեղ և շարունակում է զարգացումը, իսկ մյուս երկրները, դեռևս չվերականգվելով քովիդի ճգնաժամից, հիմա էլ կրում են պատերազմի, համաշխարհային տնտեսության մասնատման և սահմանափակումների հետևանքները։

Մեծ յոթնյակի երկրներից որոշակի ակտիվություն է ցուցաբերելու Մեծ Բրիտանիան, որը 2029թ․ կանխատեսումներով 1 շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշով զբաղեցնելու է 2-րդ հորիզոնականը՝ մոտ $67 հզր արդյունքով։ Վերջին տեղում է լինելու Ճապոնիան՝ մոտ $41 հզր ցուցանիշով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով