Որոշում է կայացվել սառեցնել 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստանին

1 Min Read

Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է:

Այս մասին Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում լրագրողների hետ զրույցում ասել է ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Վրաստանի ներկայիս իշխանությունների մտադրությունները պարզ չեն Եվրամիության առաջնորդների համար։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ակնհայտորեն երկիրը հեռացնում է ինը քայլի կատարումից, իսկ հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը նույնպես լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակի հետ»,- ասել է Գերչինսկին։

Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են կայացրել նաև սառեցնել 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստանին՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման համար:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով