Որքա՞ն կանխիկ փող է շրջանառվում Հայաստանում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Ֆինանսական համակարգում տեխնոլոգիաների ներկայիս զարգացվածության մակարդակը թույլ է տալիս ֆինանսական տարբեր պրոդուկտներից օգտվել ամբողջությամբ առցանց եղանակով։ Վերջին տարիներին Հայաստանում արագ տեմպերով զարգանում է մոբայլ բանկինգը, որն էլ ավելի մեծ հարմարավետություններ է ապահովում մարդկանց համար։



Այսօր մի քանի րոպեում հեռախոսի օգնությամբ հնարավոր է իրականացնել տարատեսակ գործարքներ, և այս ամենի արդյունքում կարծես հետզհետե դուրս է մղվում կանխիկ փողը։ Սակայն, մոտ ապագայում դեռևս այնքան էլ իրատեսական չէ ունենալ այնպիսի ֆինանսական համակարգ, որտեղ կանխիկ գումարի կիրառումը կբացառվի։

Ինչևէ, հետաքրքիր է ուսումնասիրել՝ որքան կանխիկ փող է շրջանառվում մեր երկրում․

Ինչպես ցույց է տալիս ՀՀ ԿԲ կողմից ներկայացված վիճակագրությունը, 2024թ․ մայիսին ՀՀ-ում շրջանառվող կանխիկ փողի ծավալները կազմել են ֏ 737,555 մլն։ Վերջինս 2018-2024թթ․ ժամանակահատվածի մայիս ամիսների դիտված առավելագույն մակարդակն է։ 

2024թ․ մայիսին կանխիկ փողի ծավալները նույն տարվա հունվարի համեմատ նվազել են 0,1%-ով, իսկ ապրիլի համեմատ աճել՝ 2%-ով։ 2024թ․ մայիսի կանխիկ փողի ծավալները 2023թ․ մայիսի համեմատ աճել են 11%-ով։

Կիսվեք այս հոդվածով