Որքանո՞վ են «փխրուն» ՇՀԿ անդամ երկրները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Վերջերս Աստանայում մեկնարկեց Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նիստը, որի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ և ստորագրվեցին համագործակցության հուշագրեր Ադրբեջանի իշխանությունների հետ։

Այստեղ տպավորիչ է Չինաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության ստորագրումը, ինչպես նաև ՌԴ-Ադրբեջան, ՌԴ-Թուրքիա, Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան բարձր մակարդակների հանդիպումները։

Նկատենք, որ վերոնշյալ երկրներից ՇՀԿ անդամ են միայն Չինաստանը, Ռուսաստանը և Պակիստանը, իսկ Թուրքիան և Ադրբեջանը գործընկեր երկրներ են։ Ընդհանուր առմամբ ներկայումս ՇՀԿ-ին անդամակցում է 9 երկիր՝ Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Պակիստանը և Չինաստանը։

Հանդիպմանը չէր մասնակցում Հայաստանը, ինչը կոպտագույն  սխալ էր. առանց Հայաստանի աշխարհի խոշոր երկրներին իրենց ստերն են ներկայացնում Ալիևը և Էրդողանը, որոնց մեծապես աջակցում են Ռուսաստանը, Պակիստանը, Իրանը և Միջին Ասիայի երկրները։ Ընդ որում՝ Հայաստանն ունի ՇՀԿ գործընկեր երկրի կարգավիճակ։


Ի՞նչ է փնտրում ՌԴ վարչապետը ՇՀԿ-ում. Որքանով է իրագործելի ռեգիոնալ անկախ վճարահաշվարկային համակարգի ստեղծումը


Միևնույն ժամանակ, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունները դեռևս բավականին հետ են իրենց «փխրունության» մակարդակով։ Այս առումով ուշագրավ են ՇՀԿ անդամ երկրներում պետության փխրունության համաթվի մասով արձանագրած արդյունքները 2023թ․ դրությամբ․

Համաթիվը հրապարակում է Խաղաղության հիմնադրամը։ Պետության փխրունության համաթիվը ձևավորվում է 12 ենթահամաթվերի հիման վրա՝ անվտանգության համակարգ, որոշակի էլիտաների իշխանություն, անհնազանդ խմբավորումներ, տնտեսական անկում, ոչ հավասարաչափ տնտեսական զարգացում, ուղեղների արտահոսք, փախստականներ, մարդու իրավունքներ և այլն։

Պետության փխրունության համաթիվը չափում է երկրի խոցելիությունը նախակոնֆլիկտային, ակտիվ կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում։ Որքան բարձր է համաթվի փաստացի արժեքը, այնքան ավելի փխրուն է երկիրը արտաքին և ներքին տարատեսակ մարտահրավերների նկատմամբ։

Հետևաբար, արձանագրում ենք, որ ՇՀԿ-ում համախմբված են «յուրահատուկ արժեքներին» հետևող երկրներ, որոնք ունեն արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներ, մինչդեռ դրանց լուծումները թողած, զբաղված են այլոց հարցերի դիտարկմամբ։

Օրինակ, Պակիստանը, որը չի ճանաչում Հայաստանը և ակտիվ աջակցություն է ցուցաբերում թուրք-ադրբեջանական ահաբեկչական կառույցներին։ Պակիստանում փխրունության համաթիվը կազմում է 89,9 բալ, որի պարագայում երկիրը փխրունության համաթվով 177 երկրների շարքում  զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը։  Պակիստանն ունի բազմաթիվ խնդիրներ, սակայն համարվում է միջուկային գերտերություն։

Փխրունության համաթվով անհանգստացնող դիրք ունի ՇՀԿ անդամ Իրանը։ Վերջինիս փխրունության համաթիվը 2023թ․ դրությամբ կազմել է 85,4 բալ, որով երկիրը հաստատվել է 39րդ հորիզոնականում։

Փխրունության համաթվով ամենացածր ցուցանիշն ունի Ղազախստանը`60,6 բալ, որի արդյունքում երկիրը հայտնվել է 109-րդ հորիզոնականում։ Ղազախստանն ամբողջ աշխարհում հիշվում է որպես մի երկիր, որում ներքաղաքական հարցերը լուծելու համար ներգրավվեց ՀԱՊԿ-ը և փաստացի երկրում հնարավոր եղավ իշխանության պահպանումը ուժի գործադրմամբ։

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրները խնդիրներ ունեն մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, հարևանների հետ հարաբերություններում, և նրանցից մի քանիսը նույնիսկ գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով