Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է ավելի քան 71 տոկոս

1 Min Read

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է 2024-ի հունիսի գնաճի վերաբերյալ տվյալներ:

Ըստ այդմ,  գնաճը երկրում նշված ժամանակահատվածում մայիսի համեմատ ավելացել է 1.6 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 24.7 տոկոսով:

Նշվել է նաև տարեկան գնաճի աճը՝ տոկոսային արտահայտությամբ. այն ըստ «TÜİK»-ի, կազմել է 71.6 տոկոս, իսկ «Միջազգային հետազոտական խմբի» տվյալների համաձայն՝ 113 տոկոս:

Այս պարագայում հարկ է նշել, որ թուրքական մամուլում և մեդիայում «TÜİK»-ին սկսել են մեղադրել իրականության հետ կապ չունեցող և ոչ վստահելի տվյալների տրամադրման մեջ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով