ՀՀ տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտայի կիրառման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թ․ դեկտեմբերի 31-ը

1 Min Read

2022 թվականի մարտի  21-ի ՀՀ կառավարության  N 348-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի  նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, որի կիրառման  ժամկետ է սահմանվել մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։ Հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

2022 թվականի հուլիսի 15-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի N117 որոշմամբ նշված ժամկետը երկարաձգվել է մինչև ս․ թ․ դեկտեմբերի 31-ը, որի դրույթները կատարելու նպատակով՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի ՀՀ կառավարության N1390-Ն որոշմամբ համապատասխան փոփոխություն է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 21-ի N348-Ն որոշման մեջ՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ժամկետ է սահմանվել դեկտեմբերի 31-ը։

Share This Article
20 Comments