Շարունակում ենք ֆինանսավորել ընկերությունների կողմից նոր սարքավորումների ու հոսքագծերի ձեռքբերումը. Քերոբյան

1 Min Read
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարվող կառավարության տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակում շարունակում ենք ֆինանսավորել ընկերությունների կողմից նոր սարքավորումների ու հոսքագծերի ձեռքբերումը։ Ծրագրի՝ 2023թ․ ապրիլի 30-ի դրությամբ տվյալները հետևյալն են․

Ընդհանուր լիզինգի և վարկերի պորտֆելը կազմում է 99,118,837,074.37 դրամ, տրամադրված վարկերի քանակը՝ 1695։
Ապրիլ ամսվա պորտֆելը կազմում է 13,935,933,050.11 դրամ, տրամադրված վարկերի քանակը՝ 203։

Այսպիսի ծավալն, անշուշտ, զգալի ազդեցություն ունի և կունենա ավելին՝ ի նպաստ տնտեսության ընդհանուր արտադրողականության աճի և մրցունակության ավելացման։

 

Ըստ ոլորտների բաշխվածքը հետևյալն է՝

ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ 58,201,907,618.99դրամ, 961 վարկ։
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝   22,327,113,869.66 դրամ, 459 վարկ
ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 10,995,425,326.94 դրամ, 98 վարկ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ՝ 4,756,102,783.18 դրամ, 132 վարկ։
ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ (բացառությամբ 7-րդ հատվածի)՝ 1,782,498,202.60 դրամ, 25 վարկ;
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ՝ 975,765,394.09 դրամ, 15 վարկ;
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ՝ 75,823,878.93 դրամ, 4 վարկ;
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ 4,200,000.00, 1 վարկ;

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն