ՌԴ իրավապահների կողմից կաշառակերության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

1 Min Read

ՆԳՆ ՔՈԳՎ և Անիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին հայտնաբերվել, ձերբակալվել և Անիի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արմեն Չ.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Կաշառակերությունը) 6-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվեք այս հոդվածով