ԱՄՆ Առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն թուրքական «Sapphire Havacilik» ավիափոխադրող ընկերությանը տուգանել է 285.000 դոլար։
Պատճառն այն է, որ ընկերությունն ամերիկյան արտադրության «Gulfstream» ինքնաթիռով դեպի Ռուսաստան առնվազն երկու չարտերային չվերթ է իրականացնել։
Տեղեկությունների համաձայն՝ անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին ընկերությունը Ռուսաստանի քաղաքացիների հետ Ստամբուլից Տյումեն չվերթ է իրականացրել։ Ինքնաթիռն օգտագործվել է նաև այս տարվա հունվարին՝ Մալդիվներից Մոսկվա թռիչք անելու համար, որի մեջ եղել է ՌԴ մեկ քաղաքացի։
«Թող սա դաս լինի մնացածին՝ չարթերային բրոքերներին և օպերատորներին։ Եթե դուք հեշտացնում եք նման ճանապարհորդությունը՝ խախտելով մեր կանոնները, ուրեմն կարող եք ծանր գին վճարել», – նշել է ԱՄՆ արտահանման վերահսկման հարցերով նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում