Տրանսպորտի ոլորտում բարձր գնաճը պահպանվում է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Տրանսպորտի ոլորտում վերջին ամիսների ընթացքում նկատվում է գների բարձր աճեր։ Գնաճի մակարդակն ուսումնասիրենք 2024թ․ հունվար-մայիս կտրվածքով․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ հունվար-փետրվար ամիսներին 2023թ․ նույն ամիսների համեմատ ոլորտում արձանագրված աճի նվազագույն մակարդակը դիտվել է ապրիլին՝ 8,5%, իսկ առավելագույնը՝ փետրվարին՝ 10,4%։

2024թ․  մայիսին 2023թ․ մայիսի համեմատ տրանսպորտի ոլորտում գնաճը կազմել է 10%։  Տրասպորտի ոլորտում գների բարձր մակարդակը պայմանավորված է ենթաոլորտների գնային փոփոխություններով․



Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ մայիսին 2023թ․ մայիսի համեմատ փոխադրամիջոցների գնման գներն աճել են 0,8%-ով։

Հաջորդիվ տրանսպորտի ծառայությունների սակագներն են՝ 6,1% աճով։ Գների բարձր աճ է արձանագրվել անձնական փոխադրամիջոցների շահագործման ոլորտում՝ 12,4%։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով