Մեծ Բրիտանիան հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման ընդունման մասին:
Նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև մոսկովյան բորսան: Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ է 50 ընկերություն, դրանց թվում են նաև թուրքական ընկերություններ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով, քայլը միտված է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Ռուսաստանի ռազմական ներուժը թուլացնելուն:
Ի պատասխան սահմանված պատժամիջոցների, ռուսական կողմը հայտարարել է հունիսի 13-ից դոլարով և եվրոյով գործարքների ամբողջական դադարեցման մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում