Մոսկվայի բորսայի բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել

1 Min Read

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել Մոսկվայի բորսան (MOEX), Ազգային քլիրինգային կենտրոնը և Ազգային հաշվարկային դեպոզիտարիան, որոնք միջնորդներ են հանդես գալիս ռուսական արժույթի շուկայում դոլարով առևտրի ժամանակ:
Պատժամիջոցների ֆոնին Մոսկվայի բորսան (MOEX) հայտարարել է, որ դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը:

Բորսայի հաղորդագրության համաձայն՝ հունիսի 13-ից «արտարժույթի շուկայում և թանկարժեք մետաղների շուկայում առևտուրն իրականացվում է բոլոր գործիքներով` բացառությամբ ԱՄՆ դոլարի և եվրոյի»։
Կիրառվող պատժամիջոցների պատճառով հունիսի 13-ի առավոտյան Մոսկվայի բորսայի բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել՝ 15,8%:

Share This Article