Վրացական ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ Georgian Airways-ը համալրվել է Boeing 767-300 ինքնաթիռով։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։
Ինքնաթիռը այսօր ստուգել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Լևան Դավիթաշվիլին և վրացական ավիաուղիների խմբի նախագահ Թամազ Գաիաշվիլին։
Ինքնաթիռը նախատեսված է 250 ուղեւորի համար, նրա առավելությունը միջքաղաքային թռիչքներն են։ Boeing-ը կարող է իրականացնել 12-ժամյա ուղիղ թռիչքներ։