ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

2022 թ.-ի հուլիս ամսին ՀՀ տնտեսության համար կարևոր մի շարք ցուցանիշների արձանագրած արդյունքները եղել են հետևյալը.

Գծապատկեր 1․ ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների մակարդակը 2022 թ․-ի հուիսին

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022 թ.-ի հուլիսին`

  • արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 216,133 մլն դրամ
  • շինարարության ծավալը՝ 36,839 մլն դրամ
  • առևտրաշրջանառության մակարդակը՝ 404,668 մլն դրամ
  • ծառայությունների ծավալը՝ 226,714 մլն դրամ:

2022 թ.-ի հուլիսին ՀՀ-ում արտադրվել է 642 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հուլիսին կազմել է 235,195 դրամ կամ 578 ԱՄՆ դոլար, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 473 մլն ԱՄՆ դոլար և 740 մլն ԱՄՆ դոլար:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2022 թ.-ի հուլիսին արձանագրած արդյունքները համեմատության մեջ դրվեն 2021 թ.-ի հուլիսի և միևնույն ժամանակ 2022 թ.-ի հունիսին արձանագրված արդյունքները նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշների մակարդակների հետ:

Գծապատկեր 2․  ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունը 2022 թ․-ի հուլիսին՝ 2021 թ.-ի հուլիսի և 2022 թ.-ի հունիսի նկատմամբ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ.-ի հուլիսին 2021 թ.-ի նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը կազմել է 19,4 %, մինչդեռ 2022 թ.-ի հուլիսին նախորդ ամսվա համեմատ ՏԱՑ-ը կազմել է 8,5 %։ Տնտեսության բոլոր առանցքային ցուցանիշների մասով դիտվել են աճ։

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ առաջին հորիզոնականում է արտահանման ծավալների աճը։ Վերջինս 2022 թ.-ի հուլիսին 2021 թ.-ի հուլիսի համեմատ աճել է 82,12 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է խորը անկում՝ 4,9 %-ով:

Երկրորդ հորիզոնականում է ներմուծման ծավալը, որը 2022 թ.-ի հուլիսին 2021 թ.-ի նույն ամսվա համեմատ աճել է մոտ 58,8 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է խորը անկում՝ 4,9%-ով։

Երրորդ տեղում է ծառայությունների ծավալի աճը։ Վերջինս 2022 թ.-ի հուլիսին 2021 թ.-ի հուլիսի համեմատ արձանագրվել է 30,6 % մակարդակում: 2022 թ.-ի հուլիսին նախորդ ամսվա համեմատ ծառայությունների ծավալը նվազել է 0,3 %-ով։ Նվազագույն աճ նկատվել է արդյունաբերության արտադրանքի ծավալներում։ Մասնավորապես, 2022 թ.-ի հուլիսին 2021 թ.-ի նույն ամսվա համեմատ շինարարության ծավալներն աճել են 13,7 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ ունենք անկում` 3,2 %-ով:

Նկատում ենք նաև, որ չնայած 2022 թ.-ի հուլիսին 2021 թ.-ի հուլիսի համեմատ անվանական աշխատավարձերն աճել են 16.2 %-ով, 2022 թ․-ի հուլիսին՝ հունիսի համեմատ, աճը կազմել է ընդամենը 1,9 %:

Եվ այս փառահեղ աճերը եզրափակում է գնաճի մակարդակը, որը հուլիսին հաստատվել է 9,3 % մակարդակում։

Share This Article
Թողնել մեկնաբանություն