Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից օգտվում է 870 շահառու

1 Min Read
2024 թ․ ընթացքում Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվում է 870 շահառու։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
  •  մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  •  հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
Առաջին բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ (բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mlsa.am/banks )։
📎 Երկրորդ բաղադրիչի դեպքում՝ անհրաժեշտ է դիմել արդեն իսկ վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն (երեխայի ծնվելուց հետո)։

Կիսվեք այս հոդվածով