Մարդկության ցեղի ամբողջ պատմությունը նման սարսափելի դրվագ չի պարունակում. հայտնիները` Հայոց ցեղասպանության մասին

3 Min Read
  • Հայոց Եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է… ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ, նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են:

Թեոդոր Ռուզվելտ/ ԱՄՆ նախագահ, 1918թ. մայիսի 11,Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակ

  • Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ. սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ:

Ֆրիտյոֆ Նանսեն/ Նորվեգացի քաղաքական գործիչ

  • Ակամա հիշողությունը վերակենդանացնում է Հայաստանի ողբերգական պատմությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին` Կոստանդնուպոլսի կոտորածը, Սասունի կոտորածը, «մշակութային» Եվրոպայի քրիստոնյաների զզվելի անտարբերությունը: Բարդ է հիշել բոլոր ողբերգությունները, որոնց միջով անցել է այս եռանդուն ժողովուրդը:

Մաքսիմ Գորկի/ ռուս գրող

  • Մերթ այստեղ, մերթ այնտեղ հավաքում էին 50-100 մարդուց բաղկացած խմբեր, նրանց իրար էին կապկպում 4-ական մարդ և ապա տանում էին գյուղից ոչ հեռու մի մեկուսի տեղ: Հանկարծ օդը դղրդում էր հրացանների կրակոցներից, և թուրք զինվորները, որ ուղեկցել էին նրանց, շուտով վերադառնում էին ճամբար: Նրանք, ում ուղարկում էին թաղելու սպանվածների դիակները, գրեթե միշտ դրանք գտնում էին միանգամայն մերկ վիճակում, քանի որ թուրքերը, որպես կանոն, նրանց վրայից հանում էին ամբողջ հագուստը:

Ադոլֆ Հիտլեր/ Գերմանացի քաղաքական գործիչ

  • Թուրքերը շարունակում են իրենց վաղեմի քաղաքականությունը: Նրանք չեն դադարի իրագործել մասսայական և չափազանց սարսափելի ջարդերը, որ նույնիսկ Լենկ Թեմուրը չէր համարձակվի անել:

Վալերի Բրյուսով/ Ռուս բանաստեղծ

  • Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ:

Առնոլդ Թոյներ/ Անգլիացի պատմաբան

  • Նույնիսկ «սահմանադրության» հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «Երբ չեն լինի հայերը՝ չի լինի նաև հայկական հարցը»:

Յոզեֆ Մարկվարտ/ Գերմանացի գիտնական

  • Հարց է առաջանում, թե ինչպե՞ս հաջողվեց այդքան կարճ ժամանակամիջոցում բնաջնջել մեկ միլիոն մարդ: Դա հնարավոր եղավ ամենաբարբարոս մեթոդների շնորհիվ, ինչն ապացուցված է նաև Ստամբուլի զինվորական ատյանի նյութերով, որը դատել էր Թալեաթ փաշային և նրա զինակիցներին»:

Յոհաննես Լեփսիուս/ Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական

  • Երբ թուրքական իշխանությունները այդ տեղահանությունների կարգադրությունը տվեցին, նրանք տալիս էին ամբողջ ազգի սոսկ մահվան հրամանագիր: Նրանք սա լավ էին հասկանում, իրենց խոսկցությունների ժամանակ ոչ մի հատուկ փորձ չէին անում այդ փաստը թաքցնելու համար: Ես վստահ եմ, որ մարդկության ցեղի ամբողջ պատմությունը նման սարսափելի դրվագ չի պարունակում: Անցյալի մեծ ջարդերը և հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են հայ ազգի 1915թ. չարչարանքների հետ:

Հենրի Մորգենթաու /1913-1916 թթ. Միացյալ նահանգների դեսպանն Օսմանական Կայսրությունում

TAGGED:
Share This Article