Գյուղատնտեսական ծառայությունների սակագներն աճել են երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Մեր նախորդ վերլուծությունում անդրադարձել էինք գյուղատնտեսության ոլորտում արձանագրված փոփոխությունների ն։ Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2024թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 3,7%-ով։

Այդուհանդերձ, սովորական քաղաքացիներն այս աճերի արդյունքները չեն կարողանում ընկալել` ենթադրելով, որ եթե գյուղատնտեսության ոլորտը լավ է գործում, ապա գոհ են միաժամանակ թե՛ գյուղացիները, թե՛ վաճառողներն ու միջնորդները և թե՞ քաղաքացիները, ովքեր այցելում են շուկա գնումներ կատարելու։


Ինչ փոփոխություններ են արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում. 2024թ. առաջին եռամսյակ


Սակայն, պարզվում է՝ այս շղթայում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով կան դժգոհություններ բոլոր կողմերից։ Այս մասով պետք է արձանագրել ոչ միայն համախառն արտադրանքի աճերը, այլև այն ծախսերը, որոնք առաջանում են գյուղատնտեսական արտադրության միջոցների գնման գների և մատուցվող ծառայությունների սակագների փոփոխություններով պայմանավորված․

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրության միջոցների գնման գները և մատուցվող ծառայությունների սակագները 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ նվազել են 8․4%-ով։

Մյուս կողմից, մատուցվող գյուղատնտեսական ծառայությունների սակագները 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճել են մոտ 12%-ով։

Գյուղատնտեսական արտադրության միջոցների գնման պարագայում գների ամենամեծ անկումը դիտվել է անասնակերի մասով՝ 15,2%-ով։

Գյուղատնտեսական ծառայությունների դեպքում ամենամեծ աճը դիտվել է ծառերի սրսկման սակագնում` 31,1%-ով։ Փոփոխություն չի դիտվել ոռոգման ջրի սակագնում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով