Տարեսկզբից Ռուսաստանը լքել է 419 հազար մարդ

1 Min Read

Տարեսկզբից Ռուսաստանը լքել է 419 հազար մարդ։ Ինչպես հետևում է Ռոսստատի տվյալներից, այս թիվը երկու անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միգրացիոն արտահոսքը կազմել է` 96 հազար։ Փոխանցում է РБК-ն:

Ռուսաստանից ԱՊՀ երկրներ է մեկնել 368 հազար մարդ, վերադարձել՝ 294 հազարը։ 50 հազարից մի փոքր ավելի մարդ արտասահմանյան երկրներ է մեկնել, նրանցից վերադարձել է 27 հազարը։

Ռուսաստանից ամենաշատը մեկնել են` Ուկրաինա (79,6 հազար), Տաջիկստան (58,4 հազար), Հայաստան (49 հազար), Ղրղզստան (43,6 հազար), Ղազախստան (40,7 հազար) և Ուզբեկստան (38,6 հազար), Չինաստան (6,6 հազար), Վիետնամ (5,4 հազար) և Հնդկաստան (4,1 հազար):

Share This Article