«Տանը մենակ» ֆիլմի հայտնի տունը վաճառվել է անհավանական գնով

1 Min Read

Տունը, որտեղ տեղի են ունեցել «Տանը մենակ» ֆիլմի նկարահանումներն Իլինոյս նահանգիում, վաճառքի հանվելուց կարճ ժամանակ անց գնորդ է գտել,- հայտնում է Wate պարբերականը։

Խորհրդանշական տունը վաճառքի է հանվել մայիսի 24-ին՝ 5.25 մլն դոլարով: Ըստ Coldwell Banker-ի՝ վաճառողն ու գնորդը պայմանագիր են կնքել, սակայն վերջնական գործարքի համար դեռ որոշակի պայմաններ պետք է կատարվեն։

1921 թվականին կառուցված, բայց 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգված և 9 126 քառակուսի ֆուտ: Տունն ունի հինգ ննջասենյակ, վեց լոգասենյակ, նկուղ, երեք ավտոտնակ, մարզասրահ, կինոթատրոն, բասկետբոլի փակ խաղահրապարակ։

Նշվում է, որ դրսից տունը դեռ որոշակիորեն պահպանում է ՄաքՔալիստերների տան արտաքին տեսքը, սակայն ներսից ինտերիերը լիովին փոխվել է և ունի մի շարք նոր ու շքեղ հարմարություններ, ինչպիսիք են խոհանոցը, լիովին կահավորված մարզասրահը, կինոթատրոնը և փակ խաղահրապարակը:

Տոնական օրերին բոլորի սիրելի «Տանը մենակ» ֆիլմը մեծ էկրան բարձրացավ 1990 թվականին: Սա տան վաճառքի երկրորդ գործարքն է: Առաջին անգամ այն վաճառվել է 2012 թվականին՝ 1.59 մլն դոլարով:

 

 

 

 

Share This Article