Ժամանակակից աշխարհում շրջում է Օսմանյան կայսրության ուրվականը. Թուրք-սոմալական «սերը»՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում կարծես շունչ են առնում 20-րդ դարի սկզբում գործող կայսրությունները։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ 44-օրյա պատերազմ, էթնիկ զտում, սահմանազատումու սահմանագծում…  Տարածաշրջանից իրենց հետքն են մաքրում ռուսները, և ասես սկսվում է թուրքական ժամանակաշրջանը։ Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի ներկայիս իշխանություններն արագացված կերպով վերականգնում են Օսմանյան կայսրությունը։

Առհասարակ, Թուրքիան աշխարհի տարբեր անկյուններում շարունակում է անմիջական ազդեցությունն ու մասնակցությունն ունենալ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական հարցերում։ Այս համատեքստում հետաքրքիր է թուրք-սոմալական «սիրային» պատմությունը․

Ինչպես ցույց են տալիս թվերը, Թուրքիայի և Սոմալիի միջև տեղի է ունենում «հավասարը հավասարի» հարաբերությունների ձևավորում։ Այսպես, Թուրքիան իր միջոցներով Սոմալիի համար կառուցում է $6 մլն արժողությամբ դեսպանատուն՝ դրա համար հատկացնելով մոտ 4,948 քմ տարածք։ Սակայն, նույն Սոմալիում Թուրքիային հատկացվել է 61,000 քմ տարածք։ Այս ամենն անշուշտ, հենց այնպես չի արվում։ Թուրքերը պատրաստում են Սոմալիի զինված ուժերին՝ մոտ 16,000 զինվոր՝ Սոմալիի բանակի մասը։

Իրականում այս թուրքացած զորքերն անմիջական մասնակցությունն են ունենալու Սոմալիիում ընթացող քաղաքացիական պատերազմում։ Թուրքիան տրամադրում է Սոմալին $3,4 մլն՝  ԱՄՀ-ի պարտքը մարելու համար։ Յուրքանչյուր տարի Թուրքիան Սոմալիի բյուջե է մուտք  անում $30 մլն։ Մահացու երաշտի ժամանակ Թուրքիան Սոմալիին տրամադրել է $1 մլրդ-ի օգնություն։

  • Այսպիսով՝ Թուրքիան, կրկին օգտագործելով «շփոթված» աշխարհում տեղի ունեցող զարգացումները, վերականգնում է երբեմնի Օսմանյան կայսրությունը՝ քիթը խոթելով աշխարհի տարբեր պետությունների ներքին գործերին։ Սակայն այս գործընթացներում ամենամեծ կորուստները կրելու են ռուսները, որոնք փաստացի Հայաստանը զիջեցին՝ ի նպաստ թուրքերի։ Հայաստանից միջանցքը կորզելուց հետո Օսմանյան կայսրության վերականգնումն արագանալու է և արդյունքում նրա սահմաններն հատելու են Կենտրոնական Ասիան և հասնելու են Սիբիր։
TAGGED:
Share This Article