Հայաստանում ռիելթորների ասոցիացիա է ստեղծվել

1 Min Read
Հայաստանի անշարժ գույքի ոլորտում առաջատար ընկերությունները միավորվել և ստեղծել են «Հայաստանի ռիելթորների ասոցիացիա»-ն։ Այս մասին տեղեկանում ենք ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հայաստանի անշարժ գույքի ոլորտում առաջատար՝ ALEX-R, ARGO REALTY, BANALI, CALIBRI, KENTRON, RED INVEST GROUP և SILVER REA ընկերությունները միավորվել և ստեղծել են «Հայաստանի ռիելթորների ասոցիացիա»-ն։
Ասոցիացիայի առաջնային նպատակներն են՝
– միասնական դիրքորոշմամբ օժանդակել ոլորտում իրականացվող հանրային քաղաքականությանը, օրենսդրական նախաձեռնություններին և հանրային բարենպաստ միջավայրի ձևավորմանը,
– մասնակցել Հայաստանում անշարժ գույքի ոլորտում ներդրումային միջավայրի բարելավմանը՝ խթանելով Ասոցիացիայի, ռիելթորական ընկերությունների միջազգային կապերի ընդլայնմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը,
– ձևավորել բարենպաստ միջավայր և միասնական հարթակ ոլորտի մասնակիցների համար, աջակցել ռիելթորների կրթությանը, կադրերի շարունակական մասնագիտական զարգացմանը, նրանց հնարավորությունների ու փորձառության ընդլայնմանը։
7 անդամ ընկերությունների միաձայն որոշմամբ ասոցիացիայի խորհրդի նախագահ է ընտրվել «Կենտրոն» գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը, ասոցիացիայի նախագահ՝ Դավիթ Ամիրյանը։
Հետևե´ք մեր հետագա գրառումներին՝ ծանոթանալու ասոցիացիայի գործունեությանը»,-ասված է գրառման մեջ։

Share This Article