90 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Ավանեսյան

1 Min Read

Խնդիրն օր օրի ավելի կարգավորվում է այն առունով, որ թե՛ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրողները, թե՛ պացիենտները համակարգին սովորում են և ընտելանում են:

Այս օրերի ընթացքում արդեն 90 հազաից ավելի  էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի համակարգի մասով դժգոհություններին:

«Հայցում եմ մեր բոլոր քաղաքացիների ներողամտությունը, որովհետև ցանկացած համակարգ ներդնելիս որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակներն սկսեն համահունչ աշխատել, և մեր բոլոր օղակների աշխատողներն էլ փորձում են հնարավորինս սահուն կազմակերպել գործընթացները: Մի քանի օրից, կարծում եմ, խնդիրները շատ ավելի հաթված կլինեն»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով քննադատություններին՝ Ավանեսյանը նշեց, որ բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել, բայց մոտեցումն այն է, որ բոլոր նախանշած բարեփոխումները հստակ ժամկետներում իրականացվեն, իսկ առաջացած խնդիրները պետք է լուծելով առաջ գնալ:

 

Share This Article