Telegram-ը գործարկել է իր սեփական արժույթը. ինչպե՞ս այն ձեռք բերել

0 Min Read

Telegram մեսենջերը գործարկել է սեփական արժույթը՝ Stars-ը։ Այն կօգտագործվի մեսենջերում հասանելի մինի հավելվածներում թվային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար։

Stars արժույթը հնարավոր է գնել վճարային համակարգերի միջոցով App Store և Google Play առցանց խանութներում կամ օգտագործելով PremiumBot-ը:  Stars արժույթը գնելիս օգտատերերից պահվող միջնորդավճարը կարող է կազմել  մինչև 30%:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Telegram-ը թվային արժույթ կունենա` բոտերի միջոցով գնումների համար    և այն հասանելի էր լինելու  հունիսի 12-ից։

Share This Article